ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հարմարավետություն և վստահություն: Ձեր Jaguar-ի անվտանգության համակարգերը ներառում են սրահային տեխնոլոգիաներ և ձեր կապակցված Remote հավելվածը:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ծառայությունները պահանջում են ակտիվ InControl 1 հաշիվ և Remote 2 բաժանորդագրություն:

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼ ԶԱՆԳԻ ԿԱՏԱՐՈՒՄ

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼ ԶԱՆԳԻ ԿԱՏԱՐՈՒՄ

1. Վթարի կամ տեխնիկական խափանման դեպքում սեղմեք և բաց թողեք վերին վահանակի ձախ կողմում գտնվող կոճակի ծածկը:


2. Սեղմեք կոճակը 2 վայրկյան՝ Jaguar Assistance-ի հետ կապ հաստատելու համար:3.0  


3. Կապը կհաստատվի, երբ Jaguar Assistance-ի թիմի անդամը պատասխանի: Ձեր մեքենայի գտնվելու վայրը ավտոմատ կերպով կփոխանցվի Jaguar Assistance-ի թիմին, որը կուղարկի օգնություն կամ կկապի ձեզ Jaguar Accident Assistance-ի հետ:


4. Օգտագործելուց հետո փակեք կոճակի ծածկը:

ԱՐՏԱԿԱՐԳ ԶԱՆԳԻ ԿԱՏԱՐՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԶԱՆԳԻ ԿԱՏԱՐՈՒՄ

1. Արտակարգ իրավիճակում սեղմեք և բաց թողեք վերին վահանակի աջ կողմում գտնվող կոճակի ծածկը:

2. Սեղմեք կոճակը 2 վայրկյան՝ արտակարգ իրավիճակի ծառայության հետ կապ հաստատելու համար:3.0  


3. Կապը կհաստատվի, երբ արտակարգ իրավիճակի ծառայության աշխատակիցը պատասխանի: Ձեր մեքենայի գտնվելու վայրը ավտոմատ կերպով կփոխանցվի համապատասխան ծառայությանը:


4. Օգտագործելուց հետո փակեք կոճակի ծածկը:

ՁԵՐ INCONTROL ՀԱՇՎԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

Ձեր Jaguar-ի կապակցված ծառայություններից և բաժանորդագրություններից օգտվելու համար նախ անհրաժեշտ է կարգավորել ձեր տեղեկատվական համակարգը և ստեղծել InControl հաշիվ:

1.0InControl համակարգի հնարավորությունները, ընտրանքները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից: Տեղեկացեք ձեր վաճառողից՝ տեղական շուկայի հասանելիության և պայմանների վերաբերյալ: Որոշ հնարավորություններ պահանջում են համապատասխան SIM քարտ և տվյալների պայմանագիր, որը կարող է լրացուցիչ բաժանորդագրություն պահանջել: Բջջային կապը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում: InControl տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկատվությունը, էկրանները կամ հաջորդականությունները ենթակա են ծրագրային թարմացումների և փոփոխությունների: Լրիվ պայմանները հասանելի են այստեղ։


2.0InControl հաշիվը պարտադիր է: Բաժանորդագրության սկզբնական ժամկետից հետո ծառայությունը շարունակելու համար անհրաժեշտ է երկարաձգել բաժանորդագրությունը և վճարել համապատասխան վճարները:


3.0Կախված է ցանցային կապից:


Ընտրովի հնարավորությունները կարող են տարբերվել մեքենայի մոդելի, շարժիչի տեսակներից կամ պահանջել այլ հնարավորությունների տեղադրում: Խնդրում ենք կապ հաստատել ձեր վաճառողի հետ լրացուցիչ մանրամասների համար կամ կարգավորել ձեր մեքենան առցանց:


Մեքենայի ֆունկցիաները պետք է օգտագործվեն միայն այն ժամանակ, երբ դա անվտանգ է: Վարորդները պետք է համոզվեն, որ նրանք ամբողջությամբ վերահսկում են իրենց մեքենան:


Համատեղելի է միայն որոշակի սմարթֆոնների հետ: